Jump to content

Օլգա Վարենցովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլգա Վարենցովա
Դիմանկար
Ծնվել էհունիսի 26 (հուլիսի 8), 1862
ԾննդավայրԻվանովո, Շույի գավառ, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 22, 1950(1950-03-22)[1] (87 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ՌԽՖՍՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԱնդամությունAll-Union Society of Old Bolsheviks?
 Olga Afanasyevna Varentsova Վիքիպահեստում

Օլգա Աֆանասևնա Վարենցովա (ռուս.՝ О́льга Афана́сьевна Варенцо́ва, հունիսի 26 (հուլիսի 8), 1862, Իվանովո, Շույի գավառ, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 22, 1950(1950-03-22)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հեղափոխական, խորհրդային կուսակցական և պետական գործիչ, պատմաբան։ Նրա կուսակցական մականուններն էին «Մարիա Իվանովնա», «Եկատերինա Նիկոլաևնա»[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլգա Վարենցովան ծնվել է 1862 թվականի հունիսի 26-ին (հուլիսի 8) Իվանովո-Վոզնեսենսկ քաղաքում։ Օլգայի հայրը նախկին ճորտ գյուղացի էր, որը ուներ սեփական փոքրիկ տեքստիլ ֆաբիկա։ 1876 թվականին Վարենցովան ընդունվում է հայրենի քաղաքի գիմնազիա, որն ավարտում է գերազանցությամբ 1883 թվականի հունիսին։ Նույն տարում Վարենցովան ընդունվում է Վլադիմիրի կանանց գիմնազիա։ Արդեն 1884 թվականի հունիսին նա ստանում է «տնային դաստիարակչուհու» դիպլոմ։

Հեղափոխական գործունեության ճանապարհին առաջին քայլը և անլեգալ գրականությամբ հրապուրվելը դարձան հայտնի գրողի դստեր Վ. Զլատովրատսկու հետ ընկերության պատճառ։ Ընկերությունը հնարավորություն տվեց Վարենցովային ծանոթանալ քաղաքի առաջադեմ շրջանակների հետ, ընդունվել նարոդովոլեցների շահերը պաշտպանող անլեգալ խմբակ։ Որոշ ժամանակ անց Վարենցովան սովորում է Մոսկվայում` կանանց Գերե դասընթացներում։

1900 թվականից Վարենցովան դարձավ «Իսկրա» անլեգալ թերթի գաղափարների ակտիվ կողմնակիցը։ 1901 թվականին մասնակցեց Հյուսիսային աշխատավորական միության կազմավորմանը, դառնալով նրա պատասխանատու քարտուղարը և կենտրոնական կոմիտեի անդամ։ Միաժամանակ Վարենցովան ՌՍԴԲԿ Յարոսլավլի կոմիտեի անդամ էր։ 1903-1905 թվականներին նա ակտիվ անլեգալ գործունեություն էր ծավալում Աստրախանում, Վոլոգդայում, Եգորևսկում, Յարոսլավլում։ 1906 թվականից Վարենցովան Միությունների խորհրդի անդամ էր, որը միավորում էր Իվանո-Վոզնեսենսկի արդյունաբերական շրջանի բոլոր սոցիալ դեմոկրատական կազմակերպությունները։ 1912-1913 թվականներից ակտիվ մասնակցություն է ունեցել ՌՍԴԲԿ Մոսկվայի կոմիտեի վերակազմավորմանը։

1917 թվականի մարտից նա դառնում է ՌՍԴԲԿ Մոսկվայի կոմիտեին կից Ռազմական բյուրոյի քարտուղարը։ 1917 թվականի հոկտեմբերին նա դառնում է Մոսկվայի Քաղաքային շրջանի եռյակի անդամ, որը պայքար էր իրականացնում յունկերների դեմ։ Դասավանդում էր Պրեչիստենսկի բանվորական դասընթացներում։

1919 - 1921 թվականներին եղել է ՌԿ (բ)Կ Իվանովո-Վոզնեսենսկի նահանգային կոմիտեի քարտուղարը։ 1921 - 1928 թվականներին եղել է ՀամԿ (բ)Կ Կենտկոմին կից կուսակցական պատմության Խորհրդի անդամ, այնուհետև աշխատել է Մարքսի, Էնգելսի, Լենինի ինստիտուտում։ Եղել է ՀամԿ (բ)Կ Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ (1922-1923)։

Ռուսաստանում հեղափոխական շարժման պատմության վերաբերյալ մի շարք աշխատանքների հեղինակ է։ Մեծ արժեք են ներկայացնում Վարենցովայի հիշողությունները Իվանովո-Վոզնեսենսկի շրջանում 1906-1907 թվականներին Մ. Վ. Ֆրունզեի գործունեության մասին և կիսահուշային բնույթի վավերագրական աշխատանքները Հյուսիսային բանվորական միության և ՌՍԴԲ(բ)Կ ՄԿ-ին կից Ռազմական բյուրոյի մասին[3]։

Ակտիվորեն մասնակցել է Իվանովո քաղաքի հնագույն տեքստիլ ձեռնարկության վերականգնման աշխատանքներին։

Պարգևներ և հիշատակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1933 թվականի մարտի 8-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով բանվորուհիների և գյուղացիների կոմունիստական կրթության բնագավառում անձնուրաց աշխատանքի համար։

ՌՍՖՍՀ Նախարարների խորհրդի որոշմամբ Իվանովոյում տեքստիլագործների պալատի հարևանությամբ կառուցվել է գրանիտե և բրոնզե հուշարձան[4]։

ՌՍՖՍՀ Նախարարների խորհրդի 09.07.1982 թվականի № 397 որոշմամբ Յարոսլավլ քաղաքի № 5 միջնակարգ հանրակրթական դպրոցը կոչվել է Օլգա Վարենցովայի անվամբ, նրա կյանքին և գործունեությանը նվիրված լայնածավալ հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար[4]։ Իվանովոյի փողոցներից մեկը կրում է Վարենցովայի անունը։ Վարենցովայի անունն է կրում նաև Վոլոգդա քաղաքի փողոցներից մեկը, որտեղ բազմիցս աքսորվել է, իսկ 1904-1905 թվականներին ղեկավարել է ՌՍԴԲԿ Վոլոգդայի խումբը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Варенцова Ольга Афанасьевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Балуков В.А., Большевиков П.К. и др. Первый Совет рабочих депутатов / Под ред. Большевиков П.К., Иванов М.И. и др.. - 1-е изд. - Ярославль: Верхне-Волжское книжное издательство, 1971. - 165 с.
  3. Деренковский Г. М. Варенцова // Советская историческая энциклопедия. Т. 2. - М.: Советская энциклопедия, 1962. - Стб. 970-971.
  4. 4,0 4,1 Варенцова Ольга Афанасьевна Արխիվացված 2008-09-19 Wayback Machine // Муниципальное образовательное учреждение средняя общеобразовательная школа № 5 им. О. А. Варенцовой

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Балязин В., Морозова В. Настанет год: Повесть об Ольге Варенцовой. — М.: Политиздат, 1989. — (Пламенные революционеры) — ISBN 5-250-00418-0

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Варенцова, Ольга Афанасьевна // Деятели революционного движения в России: Биобиблиографический словарь: От предшественников декабристов до падения царизма: [В 5 т.]. — М.: Изд-во Всесоюзного общества политических каторжан и ссыльно-поселенцев, 1927—1934.
  • Варенцова Ольга Афанасьевна — հոդված Սովետական մեծ հանրագիտարանից.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Վարենցովա» հոդվածին։